Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշման փոփոխությունները, որոնք պարզեցնում են ընթացակարգը:
Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը`նշելով. «Մենք մեզ հետ պայմանագրեր կնքած շուրջ 500 բժշկական հաստատությունների համար պարզեցնում ենք հաշվետվողականության պրոցեսը, որ նրանք ներկայացնում էին ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով: Պարզեցնում ենք և դարձնում միայն մեկ հաշվետվություն, որն ամբողջական ու համապարփակ է: Սրանով մենք հնարավորություն ենք տալիս, որ ամեն օր թուղթ չլրացնեն մեզ համար, հաճախ այնպիսի թղթեր, որոնք երբևէ չեն օգտագործվել, տվյալներ, որոնց կարիքը չի էլ եղել»:
Նախարարը մանրամասնեց նաև, որ մեկ այլ նախագիծ ևս պատրաստվում է, որով կդյուրացվի պետպատվերի տրամադրման կարգը: «Դա էլ բավականին երկարատև, բյուրոկրատական քաշքշուկներով լի պրոցես է եղել: Աշնանը կընդունենք, և հաջորդ տարվանից այդ պրոցեսն ավելի դյուրին կլինի: Մոտ 500 կազմակերպությունների համար էական բարելավում է լինելու»,- բացատրեց նա: