Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման հստակեցման վերաբերյալ:
Վարչապետի խոսքով` ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես` մաքսային վճարների որոշման հարցում կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը, հետևաբար` կարևոր է, որ այդ պրոցեսն իրականացվի հստակ, կանխատեսելի ձևով ու դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար:
Ներկայումս առևտրաարդյունաբերական պալատի կողմից իրականացվում են միջոցներ թվային գործիքների ներդրման ուղղությամբ, որի միջոցով գործարարների համապատասխան դիմումները և հավաստագրերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:
Միաժամանակ, գործող ապրանքների` տեղական և օտարերկրյա, ծագման երկրների հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն: Դրանից ելնելով` հավաստագրի տրամադրումը և ապրանքի փորձաքննության իրականացումն առաջացնում է հայեցողական լիազորությունների, տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն:
Վարչապետի խոսքով` կարգով սահմանված չեն նաև հավաստագրերի տրամադրման, մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննությունների անցկացման դեպքերի վերահսկողական մեխանիզմներ: Ելնելով վերոնշյալից` նա հանձնարարեց տնտեսական զարգացման նախարարին` 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել ապրանքների ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ: