կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-29 09:41
Առանց Կատեգորիա

Փաշինյանը հրահանգել է պաշտոնից ազատել Սարկիսովին. Ինչու էին դա գաղտնի պահում. «Փաստ»

Փաշինյանը հրահանգել է պաշտոնից ազատել Սարկիսովին. Ինչու էին դա գաղտնի պահում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․  «Ինչպես դեռ անցյալ տարի ենք տեղեկացրել, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

Ուշագրավ է, որ այս պաշտոնանկությունը երկար ժամանակ չէր հրապարակայնացվում: Ավելին, կային տեղեկություններ, որ նա պաշտոնից ազատվել է շատ ավելի վաղուց: Այս թեմայով մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: 

Ըստ մեր աղբյուրների, այն բանից հետո, երբ մամուլը, այդ թվում՝ «Փաստ» թերթը, սկանդալային տեղեկություններ հրապարակեց Սարկիսովի հետ կապված, այդ մասին իսկույն զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հրահանգել է «երեք օրվա ընթացքում» պաշտոնից ազատել հյուպատոսին: 

Դրանից հետո Սարկիսովը, բնականաբար, պաշտոնից ազատվելու դիմում է գրել: 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում հարուցված քրեական գործի շրջանակներում Սարկիսովի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը համապատասխան հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան: ՀՀ ԱԳՆ-ից մեր հարցմանը պատասխանել էին, որ հարցումը գրավոր չի եղել, այլ Ֆրանսիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչն այցելել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն եւ հայտնել, որ ցանկանում է տեսնել գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին: 

Այսինքն, այսպես թե այնպես, Սարկիսովը գտնվում է Ուկրաինայի եւ Ֆրանսիայի ոստիկանության ուշադրության կենտրոնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: