|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթաակ անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Սարգիս Հովհաննիսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
2. Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունների կատարումը վերապահել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Արթուր Գասպարյանին»,- նշված է որոշման մեջ։
Նշենք, որ Սարգիս Հովհաննիսյանը այս տարվա ապրիլի 28-ին էր նշանակվել ՀՀ պետական պահպանության ծառայության պետ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: