|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ գիշերը հնչած կրակոցների հետևանքով մի քանի քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ: «Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել «Պարտեզ» ռեստորանային համալիրից»,- ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ վերոհիշյալ ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին, որը հայտնի է Շշի Մելո մականունով: