|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության նախագահ Սաիդա Օհանյանը հայտնում է, որ միությունը դիմել է Նոբելյան հանձնաժողովին առաջարկով՝ հանձնել Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Կարո Փայլանին:
«Մենք արդեն երկրորդ անգամ դիմել ենք Նոբելյան կոմիտե` 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին, մարդ՝ ով ամբողջ կյանքը նվիրել է հայ և Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը»,-նշել է նա:
«Այսօր նա այն քիչ մարդկանցից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժեքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Լինելով արմատներով Արևմտյան Հայաստանի Մալաթիայի շրջանից, 1894-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնացած հայերի ընտանիքից, որպես իր պատմական հայրենիքում ցեղասպանության զոհերի ժառանգ՝ նա, անձնապես ծանոթ է մարդկության դեմ ուղղված այս սարսափելի հանցագործության բոլոր հետևանքների մասին, որը ճանաչվել և դատապարտվել է Եվրոպայի և Ամերիկայի բոլոր առաջատար երկրների, ԵԽ, ինչպես նաև բազմաթիվ ազդեցիկ միջազգային եւ կրոնական կազմակերպությունների կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:
Փայլանը Նոբելյան մրցանակի էր ներկայացվել նաև 2018 թ.: