կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-21 11:09
Հասարակություն

Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է. ռմբարկուն նշում է 31 ամյակը

Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է. ռմբարկուն նշում է 31 ամյակը

Հունվարի 21-ը Հայաստանի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է. նա այսօր դառնում է 31 տարեկան, հայտնում է Yerkir.am-ը:

Հենրիխ Համլետի Մխիթարյանը հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր: Նա նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է։

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։

Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Ութ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: 2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների Top 10-ում։