|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանցի Աթա Աբդուլաևը, ով ներկայանում է, որպես բլոգեր, որոշել է մասնակցել փետրվարի 9-ին Ադրբեջանում նախատեսվող խորհրդարանական ընտրություններին և առաջադրել է իր թեկնածությունը: «Բլոգերն» արդեն դիմել է երկրի ԿԸՀ, սակայն դեռ չի ստացել պատասխան:
Հիշեցնենք, որ Աբդուլաևն այն ադրբեջանցին էր, ով 2019 թ. նոյեմբերին «ներխուժել» էր Միլանում գտնվող Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի, որտեղ ելույթ էր ունենում Իտալիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը: Աբդուլաևը ներկայացել էր որպես բլոգեր և ցանկացել հարց հղել ՀՀ վարչապետին, որն էլ նրան թույլատրվել էր:
Աբդուլաևը պահանջել էր Փաշինյանից «դուրս բերել հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղից» և մեղադրել հայերին «ցեղասպանություն» կատարելու մեջ:
Սոցցանցերի հայ օգտատերերին շատ արագ հաջողվեց պարզել, որ «բլոգերն» իրականում կապված է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և հարում է մերձալիևյան շրջանակներին: