| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ԳՍԴԿ) հայտարարել է, որ կրկին իր թեկնածությունը կառաջադրի 2025 թվականի ընտրություններում Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«ԳՍԴԿ-ն շատ միասնական կուսակցություն է»,- ասել է Շոլցը լրագրողներին Բեռլինում հայացած ամառային մամուլի ասուլիսում։
Նա հավելել է, որ սոցիալ-դեմոկրատները մտադիր են հաղթել 2025 թվականի դաշնային ընտրություններում։
«Եվ ես իմ թեկնածությունը կառաջադրեմ կանցլերի պաշտոնում, որպեսզի նորից դառնամ կանցլեր», - հայտարարել է Շոլցը:
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականին։ Դրանց արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն, կընտրվի նոր կանցլեր։ Շոլցն ավելի վաղ արդեն հայտարարել էր կրկին ԳՍԴԿ-ի թեկնածու կրկին դառնալու ցանկության մասին։ Շոլցն այժմ գլխավորում է կոալիցիոն կառավարությունը, որտեղ բացի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, մտնում են «կանաչները» և ազատ դեմոկրատները: