|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ներողություն է խնդրել Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի համար. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ISNA լրատվական գործակալությանը հղումով:
Սալամիի պնդմամբ՝ իրանցի զինվորականները սխալ են թույլ տվել, որի պատճառով զոհվել են մեծ թվով իրենց հայրենակիցներ: «Մենք դա կանխամտածված չենք արել, ներողություն ենք խնդրում»,- մանրամասնել Է գեներալը, հավելելով, որ ինքը դեռ երբեք նման ամոթալի վիճակում չի եղել:
Հիշեցնենք, որ նախօրեին ներողություն էր խնդրել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա ամբողջությամբ ընդունել էր, որ ողբերգությունը կատարվել է իրանցի զինվորականների սխալ գործողությունների հետևանքով:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց կործանվել էր Թեհրանի օդանավակայի մերձակայքում: Զոհվել էին բոլոր 176 ուղևորները: Իրանը պաշտոնապես հայտարարել էր, որ ուկրաինական ինքնաթիռը պատահաբար է խոցել՝ շփոթելով այն ամերիկյան օբյեկտի հետ։