Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մոտ 500 կանայք եւ աղջիկներ երդվել են հավերժ սիրել Մուամար Քադաֆիին եւ մեռնել նրա համար. տեղեկացնում է The Guardian-ի թղթակիցը, որն, ի թիվս 50 այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների, ներկա է եղել Լիբիայի առաջնորդին զենքով պաշտպանել պատրաստվող կանանց հավաքին:
«Սպանեք բոլոր լիբիացիներին, հետո եկեք Մուամար Քադաֆիի հետեւից,- հայտարարել է 14-ամյա մի աղջնակ:- Ես կսպանեմ ինձ, եթե Մուամար Քադաֆիին սպանեն»:
Դահլիճում եղել են տարբեր տարիքի կանայք` Լիբիայի կանաչ դրոշներով, Քադաֆիի նկարներով: Դրսում հնչել են կրակոցներ. ռազմական դասընթացներ ավարտած թույլ սեռի ներկայացուցիչները համազարկեր են տվել նոր ստացած զենքերից:
Լրագրողները չեն կարողացել հասկանալ` այդ ամենը հատուկ իրենց համա՞ր է արվում, թե՞ ինքնաբուխ է, սրտից եկող:
Լիբիայի կառավարության մամուլի քարտուղար Մուսա Իբրահիմը հայտարարել է. «Լիբիացի կանայք միացել են ՆԱՏՕ-ին դիմակայող մեր զինված ուժերին: Նրանց հիմնական դերն իրենց տները պաշտպանելն է: Նրանց ճակատ ուղարկելու հատուկ ծրագրեր չունենք: Կանայք դեռ նման պատրաստություն չեն անել, բացի այդ` մեր բանակը բավական արդյունավետ է գործում»: