Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը ցանկանում էր մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան:
«Իմ որոշումը` մասնակցել խորհրդարանական ընտրություններին, շատերն ուրիշ ձևով էին ընդունում, դա իրենց խնդիրն է, ինձ չի անհանգստացնում ընդհանրապես, որովհետև ես զգացի, որ ունեմ այն կարողությունները, որ կարող եմ իմ երկրին օգնել, զարգացնել, նոր ոչ ստանդարտ մոտեցումներով և լուծումներով, առաջ տանել մեր երկիրը, և ամեն մի պարզ մարդ իր վրա պիտի զգա փոփոխությունները, որ տեսնի, նկատելի լինի` ոչ թե խոսքերով, այլ իրական գործերով»,- ասաց նա:
Աբրահամայնի խոսքով` ինքը որոշել է չմասնակցել ընտրություններին, բայց իր բացակայությունն այնպիսին է, որ շարունակելու է զբաղվել խնդիրներով: «Ես էլի օգնելու եմ Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, օգնել եմ ,օգնելու եմ և դա միշտ անելու եմ»,- ասաց նա:
Աբրահամյանը նշեց, որ թեև իր առողջությանը վտանգ չի սպառնում, բայց պետք է բուժվի: «Բուժման համար ես պետք է երկար պրոցեդուրա անցնեմ: Մոտավորապես ինձ պետք է վեց-յոթ ամիս ժամանակ է պետք, որից հետո պետք է որ ամեն ինչ լավ լինի: Ես շատ կուզենայի, որ առողջ լինեի, մասնակցեի, բայց բոլոր իմ ծրագրերը իրականացվելու են»,- ընդգծեց նա:
Ըստ Աբրահամյանի` եթե Հայաստանում տեսնի մի ուժ, որը ռեալ ծրագրեր կառաջարկի, այլ ոչ թե ծրագրեր` ասելու համար, ապա ինքը կօգնի այդ քաղաքական ուժին: «Ես պետք է մանրամասնորեն ծանոթանամ այդ ուժերի ծրագրերին, պետք է իմանամ` ովքեր են թիմակիցները, ինչի վրա են հիմնվում, և իրենց ասածները ռեալ ծրագրեր են, թե` ասում են` ասելու համար: Ես գործնական մարդ եմ: Բոլորը Հայաստանում ասում են, թե ինչ է պետք Հայաստանին, ինչ է պետք անել, բայց ոչ ոք չի ասում` ով է անելու, ինչքան ժամանակում և ինչ պատասխան է տալու, եթե դա չեղավ: Եթե լինեն այնպիսի կուսակցություններ, այնպիսի ուժ, որը կարող է ասել, և ես վստահ լինեմ, որ այդ ամեն ինչն անելու են, ես կարող եմ որոշում կայացնել, օգնել, սատարել այդ ուժերին»,- եզրափակեց Աբրահամյանը: