|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում արտակարգ իրավիճակ է գրանցվել, շենքում գտնվողները զանգվածաբար տարհանել են:
«19:40-ի սահմաններում շենքի երկրորդ հարկի մի հատվածում ցնցումներ են նկատվել: Անմիջապես ճշտեցինք, որ ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում երկրաշարժի հավանականություն չունենք: Սակայն ցնցումները բավականին երկար ժամանակ չէին դատարում՝ մոտ կես ժամ»,- Yerkir.am-ին ասաց ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը:
Ըստ նրա՝ անվտանգության նկատառումներով «Դալմա Գարդեն Մոլ»-ից տարհանել են աշխատակիցներին և այցելուներին:
«Ներկա պահին սեյսմիկ ծառայության աշխատակիցները տեղադրում են չափող սարքեր, ցնցման պատճառը ճշտելու համար: Նշեմ սակայն, որ այս պահին ցնցումներ չկան: Ցնցումները հավանաբար եղել են շրջակայքում որևէ շինարարության, ծանր ինժիներական տեխնիկայի աշխատանքի արդյունքում: Հիմա կիրկանացվի շենքի գործիքային ստուգում, որ համոզվենք շենքին և կոնստրուկցիաներին որևէ վտանգ կա, թե ոչ»,- նշեց Տիգրան Գիդաչյանը: