կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 17:05
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դալմա Գարդեն մոլը» բացել է դռները․ ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Ոստիկանության ու ԱԻՆ-ի աշխատակիցների մանրակրկիտ ստուգման և տեղազննման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է, և Դալմա Գարդեն մոլը անվտանգ է այցելուների համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Դալմա Գարդեն մոլի տնօրինությունը՝ իրենց առևտրի կենտրոնում պայթուցիկ լինելու մասին ահազանգից հետո տեղազննությունից հետո։

Նրանք հայցեցին հաճախորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար և տեղեկացրին, որ իրենք արդեն վերադարձել ենք բնականոն աշխատանքային գրաֆիկի։

Դեպքի վայրում աշխատել է նաև կինոլորգիական ծառայությունը։ Ահազանգի հեղինակը առայժմ պարզված չէ։

Հիշեցնենք, որ սա օրվա ընթացքում արդեն երկրորդ ահազանգն էր՝ մոլերում ռումբի առկայության մասին։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը  ոստիկանությունից տեղեկություն էր ստացել թե՛ «Մեգամոլ Արմենիա», և թե՛ «Դալմա գարդեն մոլ» առևտրրի կենտրոններում ռումբեր լինելու մասին։ Ահազանգից հետո փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են տարհանում։ Մի քանի օր առաջ ռումբի առկայության մասին ահազանգը «Երևան մոլի» մասին էր։ Այնտեղ ևս, պարզվեց, որ ահազանգը կեղծ էր։

Մանրամասն՝ տեսանյութում․