|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 23-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ, բախվել են «Մազդա» մակնիշի 34 PQ 863 պ/հ (վարորդ` Ա. Հ.), «Լեքսուս» մակնիշի 88 QQ 088 պ/հ (վարորդ` Ռ. Ա.) ավտոմեքենաները և թիվ 33 երթուղին սպասարկող «Հիգեր» մակնիշի 4632S պ/հ ավտոբուսը (վարորդ Ա. Մ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2011 թ. ծնված Ն. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել է «Սբ. Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: