|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Փաստելով, որ Ռուստամ Բադասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն և դրան զուգահեռ հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից:
Գրառման մեջ նշված է. «Շատերը արդեն գիտեն, որ Ռուստամ Բադասյանի Արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն:
Անշուշտ գովելի է նախարարի բիզնես տեսանկյունից արագ կողմնորոշվելու հատկությունը, սակայն քչերը գիտեն, որ նախարարի կինը նաև պետական աշխատող է: Մասնավորապես Տաթևիկ Սարգսյանը ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից և բիզնես գործունեությանը զուգահեռ նաև աշխատավարձ է ստանում պետական բյուջեից:
Թե որքանով է համատեղելի բիզնեսը և պետական աշխատանքը թողնում եմ կոռուպցիայի գծով փորձագետների և լրագրողների քննարկմանը»: