|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի իրականացրած ակցիայից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ելույթով հանդես եկավ և ասաց, որ քննարկվում է նախագիծ, որի նպատակը քաղաքացիների անվտանգությունը պահպանելն է, մինչդեռ ականատես են լինում մի երևույթի, որը հրդեհի վտանգի է ստեղծում ԱԺ շենքում:
Ակցիայի ժամանակ ԱԺ-ն քննարկում էր «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Բաբլոյանի խոսքով` պատգամավորների գործողությունները ստիպում են դահլիճում աշխատող պատգամավորներին` շնչել թունավոր նյութեր։
«Ես ոչ միայն որպես ԱԺ նախագահ, այլև ուղղակի որպես քաղաքացի և որպես բժիշկ եմ հանդես գալիս, որը չի կարող հանդուրժել, որ, քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով, պատգամավորներին և քաղաքացիներին դնեն այնպիսի պայմանների մեջ, որոնք վտանգում են նրանց առողջությունն ու կյանքը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե հրդեհ բռնկվեր։ Այստեղ 700 աշխատակից պետք է վտանգված լիներ։ Ես այդ արարքն անընդունելի եմ համարում»,- ասաց նա։