Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Կիրանց գյուղում այսօր ուղիղ եթերի ժամանակ վիրավորանքներ էր հնչեցրել Newday կայքի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ՝ նրան անվանելով «կին, որն արժանի է արա-ով խոսել», «պրովոկատոր» և այլն։ Միջադեպը ծագել էր այն բանից հետո, երբ Նազարյանը ժամանել էր Կիրանց-Ոսկեպար փակված ճանապարհ, որպեսզի գյուղացիներին համոզի բացել այն։ 24News-ը հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին՝ խնդրելով մեկնաբանել Նազարյանի պահվածքը։
֊ Պարոն Սաղաթելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր Կիրանց գյուղում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքագիծը, համաձա՞յն եք նրա հնչեցրած տեսակետների հետ։
֊ Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում խմբակցության պատգամավորների տեսակետը:
Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի: Հավելեմ նաև, որ մեզ համար անընդունելի է ԶԼՄ որևէ ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կամ վիրավորանքը:
Աղբյուրը՝ 24News