Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ առաջնորդները հանդիպել են Լիբիայի կառավարության ղեկավարի հետ։ Հանդիպման ժամանակ Գերմանիան նախազգուշացրել է, որ Լիբիան կարող է վերածվել «երկրորդ Սիրիայի», հայտնում է AFP-ը։
Լիբիայի վարչապետ Ֆայեզ Ալ Սարաջը հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի հետ, որը նախազգուշացրել է, որ Լիբիան բախվել է «ջրբաժանին»։
Նա նաեւ հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Չառլզ Միշելի եւ Գերմանիայի ԱԳ նախարար Խեյկո Մաասի հետ, որը լրագրողներին հայտարարել է, թե «մենք ուզում ենք թույլ չտալ, որ Լիբիան երկրորդ Սիրիա դառնա»։
ԵՄ-ն պարտավորվել է «ակտիվացնել խաղաղ եւ քաղաքական կարգավորմանը հասնելու ջանքերը»՝ հուսալով, որ ՆԱՏՕ-ի հովանու ներքո, այսպես կոչված, Բեռլինյան գործընթացը կկարողանա իրավիճակից ելք առաջարկել։
Մաասը, որ նախօրեին իր ֆրանսիացի, բրիտանացի եւ իտալացի գործընկերների հետ մասնակցել էր Լիբիայի հարցով բանակցություններին, ասել է, որ Սարաջը լիովին համաձայն է Բեռլինյան գործընթացի հետ։ Նրա խոսքերով՝ Բեռլինում հանդիպումը կկայանա առաջիկա շաբաթներին։
Բորելը, որը նախկինում դատապարտել էր Թուրքիային՝ Լիբիայի հակամարտությանը միջամտելու համար, նախազգուշացրել է, որ Լիբիայում իրավիճակը ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։