կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-08 22:46
Քաղաքական

Ճապոնիան ժամանակավորապես փակել է Իրաքում իր դեսպանությունը

Ճապոնիան ժամանակավորապես փակել է Իրաքում իր դեսպանությունը

Ճապոնիան ժամանակավորապես փակել է Իրաքում իր դեսպանությունը և կոչ արել իր քաղաքացիներին հեռանալ երկրից՝ կապված ամերիկյան ավիաբազաների դեմ Իրանի կողմից իրականացված հարձակումների հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Տարածաշրջանում լարվածության աճի և անկանխատեսելի իրավիճակի ի հայտ գալու հավանականությամբ պայմանավորված՝ Իրաքում Ճապոնիայի դեսպանությունը հունվարի 8-ին ժամանակավորապես փակվում է և հայրենակիցներին կոչ ենք անում անհապաղ հեռանալ երկրից»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Ճապոնիան Էրբիլում իր հյուպատոսության միջոցով աջակցություն է ցույց տալիս իր երկրի քաղաքացիներին՝ Իրաքի տարածքից դուրս գալու համար: