Իրաքում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը:
Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ:
Հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և շնորհակալություն բոլորին աչալուրջ լինելու համար»,- տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ժամ առաջ Իրաքում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքի իր էջում տեղեկություն էր հրապարակել, ըստ որի, շուրջ 1000 սիրիացի զինյալներ, որոնք պայքարում են հայերի դեմ Արցախում, վայր են դրել զենքերը, հրաժարվում են կռվել, պատճառաբանելով որ հնարավոր չէ հաղթել հայերին, սա ոչ Լիբիան է ոչ էլ Սիրիական պատերազմը, այստեղ ամեն ինչ այլ է։
Քիչ անց գրառումը ջնջվեց, նույնաբովանդակ մի գրառում դրվեց դեսպանություն էջում Ժասմենա Կարապետյան անուն ազգանունով օգտատիրոջը հղում անելով, ապա րոպեներ անց դեսպանության ֆեյսբուքյան էջը հասանելի չդարձավ: