Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանն այն է, որ նախկին նախարար Մանե Թանդիլյանի նշանակած առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը հասցրել է այս կարճ ժամանակահատվածում մի շարք ներքին կոնֆլիկտներ հրահրել: Նախարարի գործառույթներ իրականացնող պաշտոնակատարը լարված հարաբերությունների մեջ է վարչության պետերի ու ենթակա առանձին կառույցների, ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ, չկան անգամ կենդանի շփումներ: Նախարարի գործառույթ կատարելու երկու ամիսներին Մանուկյանը հասցրել է նույնիսկ դատական քաշքշուկում հայտնվել՝ աշխատակիցներից մեկի նկատմամբ ապօրինի հրաման արձակելու մեղադրանքով:
Նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարի պաշտոնակատարի կողմից թիրախավորված են հատկապես աշխատակազմի հնաբնակները, ովքեր լավ են հիշում, թե ինչպես տարիներ առաջ Արսեն Մանուկյանից ազատվելու համար նախարարությունը հարկադրված է եղել կառուցվածքային փոփոխության գնալ՝ լուծարել է իրավաբանական բաժինը եւ որոշ ժամանակ անց վերականգնել կրկին՝ առանց այս մասնագետի:
Կշարունակի՞ արդյոք նույն Արսեն Մանուկյանը պաշտոնավարել՝ որպես փոխնախարար նաեւ Զառա Բաթոյանի նախարար նշանակումից հետո, ժամանակը ցույց կտա: Նախարարության ներսում ինքնակազմակերպվում են, որպեսզի դա թույլ չտան, ասում են՝ մտադիր էինք միտինգ անել, որ նախարար չգա, իսկ որպես փոխնախարար՝ Բաթոյանն ինքն էլ գիտի, թե ինչ դժվարությամբ են ներսում վարչության պետերն այդ մարդու հետ սառը պատերազմով ժամանակ ձգում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: