Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցած երկու անձանց կալանավորման միջնորդությունները դատարանը մերժել է եւ նրանք նիստերի դահլիճից ազատ են արձակվել։ Այդ ամենը, սակայն, առանց խոչնդոտների տեղի չի ունեցել։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Հայաստանի տարբեր հատվածներում մարզադաշտեր կառուցելու ընթացքում ենթադրյալ կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի տնօրենի եւ Ֆեդերացիայի տեխնիկակակն հսկիչի նակատմամբ։ Հայտարարվեց, որ նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։ Սակայն երկուսի խափանման միջոց ընտրելու դատական նիստին, անակնկալ ներկայացել էր նախ Կարեն Մկրտչյանը, ում դատարանն իր որոշմամբ ազատ է արձակել դատարանի դահլիճից։ Հաջորդ կասկածյալը՝ Վահագն Դավթյանը չէր կարողացել դատարան մուտք գործել, քանի որ դատարանի բակում ոստիկանները նրան տարել էին անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ արդեն քննիչը հայտնել է, որ կասկածյալը գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։ Նրա դեպքում էլ դատարանը կեսգիշերին քննելով կալանքի միջնորդությունը, հիմքեր չէր գտել եւազատ էր արձակել։