|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների կապակցությամբ, թե «դիրքապահ զինծառայողների պարգևավճարները նվազեցվել են», ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել:
««Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից:
ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով զինված ուժերում զինծառայողներին միանվագ գումարով պարգևատրելու նպատակով սահմանվել է համապատասխան խրախուսման ֆոնդ և հատկացվել զորամասերին: Ուսումնական տարվա արդյունքներով, համաձայն «Կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի դրույթների` տարվա ընթացքում իրականացվել է լավագույն զինծառայողների խրախուսումը:
«Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` զինծառայողները կարող են պարգևատրվել նաև աշխատավարձի տարեկան ֆոնդի տնտեսված միջոցներից, ըստ որի, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողների քանակական համամասնությամբ, խրախուսման կարգով, իրականացվել են նշված պարգևատրումները»,-նշված է պարզաբանման մեջ: