|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր ադրբեջանական կողմը մեծաթիվ զորք է կուտակել Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում, ակտիվություն է նկատվում։ «Զինվորներից զանգեցին, ասացին՝ կուտակումներ կան, իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, մերոնք էլ են առաջանում, ահագին զորք է բարձրացել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներից մեկը։
«Անվտանգության առումով՝ ավելի լավ է ոչինչ չասեմ, այս իշխանություններից, այս երկրից այլեւս բան չեմ հասկանում։ Պատերազմից հետո սա արդեն երկրորդ անգամն է, որ մեծաթիվ զորք են կուտակում»,- հավելեց նա։
Ավելի վաղ գրել էինք, որ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաեւ Վարդենիսում։
Լիանա Սարգսյան