|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսներն այսօր՝ ժամը 17:00-ին, հրավիրված են ԿԳՄՍ նախարարություն՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի խնդրահարույց դրույթները քննարկելու. Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Գյուլումյանը:
Նրա խոսքով՝ ԵՊՀ-ում դասադուլը դեռևս շարունակվում է: ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողներին են միացել նաև պատմության ու աստվածաբանության ֆակուլտետների ուսանողներից շատերը:
«Եթե նախարար Արայիկ Հարությունյանը պնդում է, որ դպրոցում պետք է լավ սովորել, ես դեմ չեմ, բայց յուրաքանչյուր տարիք ունի իր մտածելակերպի դրսևորումները: Լեզվի, գրականության և պատմության հետ կապված շատ վճռական ենք տրամադրված և հետքայլի տեղ չունենք: Մենք ինչո՞վ ենք տարբերվում վրացուց, ռուսից կամ այլ օտարազգի ներկայացուցչից՝ մեր լեզվով, գրականությամբ, պատմությամբ ու կրոնով»,- խոսքը եզրափակեց Գևորգ Գյուլումյանը:
Նարա Մարտիրոսյան
Մանրամասն՝ տեսանյութում