կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-25 13:02
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևանա լճի առողջացման համար կպահանջվի 30 տարի, առաջիկայում էլ կապուտաչիայի փոխարեն կունենանք կանաչող Սևան

Սևանը հաջորդ տարի ևս կկանաչի՝ ըստ Yerkir.am-ի, գիտնականների այս պնդումն է փոխանցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:

«Պետք է մի կարևոր բան հասկանանք, տասնյակ տարիներով Սևանա լիճը ճնշումների է ենթարկվել, խորհրդային տարիներին իջեցվել է, հետո բարձրացվել է և այդպես մի քանի անգամ, ինչը բացասական ազդեցություն է ունեցել էկոհամակարգի վրա»,- նշել է նախարար Գրիգորյանը:

Խնդիրն ուսումնասիրելու համար գերմանացի գիտանակնների օգնությանն են դիմել, օտարերկրյա լճաբանները, որոնք այդ ոլորտում հարուստ փորձ ունեն ու կօգնեն Սևանի հարցը վերջնականապես լուծել:

«Սևանի հետ կապված երկու կարևոր հարց ունենք՝ մակարդակի բարձրացում, կեղտաջրերի մուտքի նվազեցում: Խնդիրները հաջորդ տարի լուծել չենք հասցնի»,- ասել է Էրիկ Գրիգորյանը:

Թիրախները ճիշտ ընտրելու դեպքում Սևանա լճի առողջացման համար կպահանջվի 25-30 տարի՝ ասել է նա: