Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք մեր անցյալով և գործունեությամբ ցույց ենք տվել, որ սենյակային ընդդիմություն չենք և քննարկումներով չենք բավարարվելու, բայց այս ամբողջ պրոցեսը պետք է հասունացնենք և առաջիկայում մենք կունենանք մեծ հանրահավաք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին դիմադրության դրսևորումների մասին։
«Հանրահավաքը հենց այս օրակարգով է․ մեր պետականությունը գտնվում է վտանգի տակ, Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները գնալու են նոր զիջումների, պետք է փորձենք կանխել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Այս ամենը նրանք կանխատեսում են, որովհետև վերլուծում են տարածաշրջանի գործընթացները, տեսնում են թշնամական երկրի հայտարարությունները, տեսնում են՝ ՀՀ իշխանությունների արձագանքը դրանց, տեսնում են այն պայքարը, որ մղում են այն մարդկանց, կազմակերպությունների դեմ, ովքեր փորձում են տեր կանգնել ՀՀ շահերին, և դա բավարար է ենթադրելու համար, որ այս իշխանությունները գնալու են զիջումների։
«Այդ ո՞նց է ստացվում, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի և haqqin.az-ի կարծիքները շատ հաճախ նույնն են։ Սա նշանակում է, որ սրանք ժողովրդի թիկունքում պատրաստվում են նոր դավադրության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․