|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Լեռնային Ղարաբաղի ականազերծման հումանիտար կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտնել է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի ականապատման աստիճանը շարունակում է բարձր մնալ:
«Ականների պատճառով տարածքի աղտոտման աստիճանը շատ բարձր է: Սեպտեմբերի 27-ից ի վեր միայն մայրաքաղաք Ստեփանակերտում մենք հայտնաբերել և վնասազերծել ենք մոտ 30-40 հազար չպայթած զինամթերք»,- ռուսական լրատվամիջոցին ասել է Սամվել Մեսրոպյանը:
Նա շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր ԼՂ տարածքում զինամթերքի որոնման աշխատանքների ընթացքում ականազերծող թիմը նույնիսկ բախվել է այնպիսի պայթուցիկ առարկաների, որոնք 1990-ականների սկզբին տեղի ունեցած առաջին ղարաբաղյան պատերազմից են մնացել:
«Որպեսզի ականազերծենք ողջ տարածքը, մեզնից կպահանջվի 15-20 տարի, եթե ոչ ավելի շատ»,- նշել է Մեսրոպյանը: