Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանը բավարարել է Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդու՝ Դերենիկ Հակոբյանի պաշտպանի միջնորդությունը և նրան 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Հակոբյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ, քննության տվյալներով, Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ հարվածներ են հասցրել Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս։ Յուրիկ Մանուչարյանին եւ Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ դատախազությունը բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունն ու փոխեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրգրան Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը: