կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-28 15:44
Մշակույթ

Արագածոտնի մարզի Արայի գյուղի «Չարչու ավետարանը»

Արագածոտնի մարզի Արայի գյուղի «Չարչու ավետարանը»

Արագածոտնի մարզի Արայի գյուղում է գտնվում «Չարչու ավետարան» մատուռը: Այն կառուցվել է 1918 թվականին Մշո գավառից Արայի գյուղ տեղափոխված Մելիքյանների ընտանիքի կողմից: Մելիքյանները ունեցել են դերձակի մասնագիտություն և շորեր են կարել ու վաճառել, որով էլ պահել են իրենց ընտանիքը: Ներկայիս մատուռի տարածքում նրանք կառուցել են իրեն առաջին տունը, որը սկզբնապես,  բացի բնակարանից, եղել է նաև թոնրատուն և մատուռ: Մուշից նրանք իրենց հետ բերել և տանը պահել են երեք մասից բաղկացած «Նարեկ» ավետարանը, որը ընտանիքի անունով կոչում են «Չարչու ավետարան»:

Ավետարանի առաջին հատորի անվան հետ է կապվում ներքին օրգանների հիվանդությունների բուժումը, այն հիվանդի գլխի վրա կարդացել են, և եթե ի վերուստ նախասահմանված է եղել, որ հիվանդը կբուժվի, ապա նա բուժվել է, եթե՝ հակառակը, ապա հիվանդը ավանդել է հոգին՝ ազատվելով երկրային կյանքի տառապանքներից:

Երկրորդ օրինակ ավետարանը հիմնականում բուժել է մաշկային հիվանդություններ, վերքեր քոսեր և այլն:

Անգամ սովետական աթեիստական տարիներին «Չարչու ավետարանը» ուխտավորների պակաս երբեք չի ունեցել: Ուխտավորները այստեղ իրենց հետ որպես ընծա են բերել աքլոր կամ հավ: Երբեմն մատուռի ներսում գտնվող շուշպաները (սրբապատկերներով զարդարված կտորներ) լվանալու համար օճառ են բերել: Օճառ բերելու հիմնական պատճաը եղել է այն, որ ընտանիքի հայրը 1941 թվայկանին գնացել է պատերազմ և չի վերադարձել, ընտանիքի՝ նման ծախսերի խնդիր չունենալու համար գյուղացիները նման քայլի են գնացել:

Ավետարանի անվան հետ կապված կա հետաքրքրաշարժ պատմություններ։

-Տարիներ առաջ գյուղացիներից մեկը ծանր հիվանդ էր, մեր ընտանիքի  համաձայնությամբ ավետարանը տեղափոխեցինք իրենց տուն  և դրեցինք հիվանդի գլխի տակ, որ հիվանդությունը թեթև տանի:  Այդ օրերին մի գիշեր ավետարանը գալիս է մորս երազին և հորդորում իրեն արագ վերադարձնել իր տեղը: գԳիշերով մայրս վեր կացավ և գնաց այն տունը, որտեղ այդ պահին գտնվում էր գիրքը: Հասնելով այնտեղ՝ նա Սուրբ գիրքը գտնում է գետնին ընկած, և արագ այն վերադարձվում է իր տեղը,- հիշում է Մելիքյան ընտանիքի դուստր Գեղեցիկ Մելիքյանը։

Եվս մեկ պատմություն. տարիներ առաջ հնագիության կոմիտեի մի գիտաշխատող Մելիքյաններից ժամանակավորապես  խնդրում է ավետարանը, որպեսզի գրչագրի և վերադարձնի: Միառժամանակ  հիշյալ անձը ավետարանը չի վերադարձնում: Ընտանիքի տղամարդկանցից  Ռաֆիկ Մելիքյանը գնում է և  նրա տան շքամուտքի մոտ պահանջում գիրքը վերադարձնել: Պատասխանը լինում է, թե գիրքն իր մոտ չէ, և հենց քայլ է անում և փորձում է հեռանալ, անմիջապես աստիճանահարթակից ցած է գլորվում։ Հասկանալով իր գործած մեղքը՝ գիտաշխատողը վերադարձնում  գիրքը տիրոջը, բայց նախապես հասցրած է լինում գրքի միջից հանել Գրիգոր Նարեկացու ձեռագրերը:

Վերադարձվելուց կարճ ժամանակ անց Սուրբ գրքի առաջին երկու հատորները  գողացվել են, և մինչ օրս անհայտ է, թե ուր են դրանք:

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մհեր Համբարձումյան