Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շիրակի մարզի Հայկավան գյուղում է գտնվում «Կարմիր ավետարան» մատուռը, որն այդպես է կոչվել իր խնամքով զբաղվող ընտանիքի կողմից պահպանվող կարմիր շապիկով ավետարանի անունից: Սուրբ գիրքը ցեղասպանության օրերին նախկին Բաջողլի այժմ Հայկավան կոչվող գյուղ է տեղափոխվել Մշո գավառի Արգավանք գյուղից:
Առավել հետաքրքիր է, թե ինչպես է ավետարանը հայտնվել այն ընտանիքի մոտ, ով այն հասցրել է Հայկավան:
20-րդ դարի սկզբի երբ քուրդ բեկերիի նախաձեռնությամբ ավերվում և թալանվում է Մշո Սուրբ Կարապետ վանքը, բեկերից մեկը, չնայած լինելով մուսուլման, վախենում է աստծո հնարավոր պատժից և վանքի ավետարանը երկու օրինակով փաթաթում է գոմեշի կաշվի մեջ, կապելով մեկա այլ գոմեշի վրա, բերում է Արգավանք գյուղի մատույցներ և այնտեղ բաց թողնում: Գոմեշ գալիս է այս ընտանիքի տան դռան առաջ և ծնկի գալիս: Տղամարդկանց չի ենթարկվում, ենթարկվում է միայն ընտանիքի Բայազ անունով կնոջը որին ընտանիքում կրճատ Բայո տատ են կոչում: հետագայու նույն Բայո տատը վկայել է, որ գոմեշը ծնկած ժամանակ արտասվել է: իսկ եր ինքը վերցրել է վետրանը կենդանի պարզապես վեր է կացել և հեռացել:
Նրանք վերցնում են ավետարանը, և այդ օրվանից Բայո տատը զբողղվում է ավետարանի խնամքով: Մեծ եղենի օրերին, երբ ընտանիքը մազապուրծ անցնում է Արևելյան Հայաստան, Բայո տատը թուրքական խուժանի ձեռքից փախցնելու համար այն կրկին փաթաթում է գոմեշի կաշվի մեւ և նույն եղանակով անցկացնում Արաքսը:
Ընտանիքի անդմաների վկայությամբ Բայո տատը անգամ իր մանկահասակ երեխաներին թուրքի ձեռքը չտալու համար գցել է Արաքսը, բայց կյանքի գնով պահել է ավետարանը:
Գալով Հայկավան գյուղ` Բայո տատի ընտանիքը իր տանը կից կաուցում է նար մատու , որտեղ ա այսօր պահվում է ավետարանը:
Ավետարանի խնամքով ներկայումս զբաղվում են գերդաստանի չամուսնացած աղջիկներ, իսկ թե ով պիտի զբաղվի դրա խնամքով երզի միջոցով նրան ընտրում է Բայո տատը, որի մասին պատմելիս ժառանգները շեշտում են, որ եղել է բացառիկ հավատավոր և միշտ մշո բարբառով ամեն առավոտ աղոթք է ասել:
Մհեր Համբարձումյան