|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Իշխանության մատուցած «մութ» անցյալի , «փառապանծ» հեղափոխության և «լուսաճաճանչ» ապագայի մտապատկերում Հայաստանը հաստատակամ քայլում է դեպի անորոշություն, որտեղ ղեկավարությունը գաղափարազուրկ է ու անծրագիր, անհանդուրժողականությունն ունի սկիզբ՝ չունի վերջ, խոսքի բռնությունն ամենօրյա սովորական զբաղմունք է, իսկ ոստիկանությունը՝ կատոկ՝ ցանկացածին «ասֆալտին փռելու» համար:
Շատերը պնդում են, որ սա հիշեցնում է 37 թիվը, սակայն սխալվում են. իրավիճակը հիշեցնում է 1917 թվականի Ռուսաստանը՝ այն տարբերությամբ, որ բոլշևիկները գոնե անծրագիր չէին:
Հիմա 21-րդ դարն է, որտեղ «իզմերից» պոպուլիզմի միջոցով լավ էլ հնարավոր է «առաջնորդել» հասարակությանն այնպես, որ շատերը նույնիսկ չգիտակցեն՝ մոլորվե՞լ են, շպրտվել անցյա՞լ, թե՞ դոփումն են տեղում և թվում է, թե...քայլու՛մ են, քայլու՛մ...»: