Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
325 միլիոնանոց տոնը՝ փակ է երևանցիների համար․ արձանագրել է Yerkir.am-ի տեսախցիկը։
Հանրապետության հրապարակի շատրվանամերձ հատվածը, որտեղ, սովորաբար, շրջում էին Ձմեռ պապիկները և մանուկները զվարճանում կարուսելներով, իր պատմության մեջ, թերևս, առաջին անգամ փակվել է երևանցիների դիմաց։
Անհասկանալի է՝ մարդկանց գրպանից ծախսված 325 միլիոն դրամը ի՞նչ նպատակի է ծառայում, եթե անգամ հրապարակում զբոսնելու հնարավորությունն է փակվել։
Դեռ չհաշված՝ քաղաքացիներին պատճառած անհարմարությունը, քանի որ Աբովյան փողոցից Նալբանդյան հասնելու համար մի ամբողջ հրապարակ պետք է շրջանցել, այնինչ, շատերի համար դա ամենօրյա աշխատանքի գնալու ճանապարհ է։
Փաստորեն, ԱԺ այգին և նախագահի նստավայրի բակը մարդկանց առջև մասնակի բացելով իշխանության եկած թիմի համար Հանրապետության հրապարակը երեխաների առջև ճաղապատելը ընդունելի նոր թրենդ է։
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ, որ հրապարակը փակ է զբոսանքների համար և չգիտի՝ ինչքան ժամանակով։
Մանրամասն՝ տեսանյութում․