կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-07 20:57
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միացեք այս հրապարակի հրաշք, ֆանտաստիկ, արժանապատիվ մարդկանց, որ ավելի ամրանանք․ Իշխան Սաղաթելյան

Միացեք մեզ՝ այս հրապարակի հրաշք, ֆանտաստիկ, արժանապատիվ մարդկանց, որ ավելի ամրանանք, ուժեղանանք, գեղեցկանանք և այս պայքարը հասցնենք հաղթական ավարտին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մեկնարկին։

Նա ամփոփեց օրը, ապա երթը շարժվեց մայրաքաղաքի փողոցներով, որ հետո էլի վերադառնա Ֆրանսիայի հրապարակ։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը առավոտյան ավտոերթ է անցկացրել դեպի Վանաձոր, որտեղ էլ բազմամարդ հանրահավաք է անցկացրել՝ չնայած հորդառատ անձրևին: Կեսօրին կանանց պահանջատիրական երթ է տեղի ունեցել Երեւանում, որի ավարտին կանայք խորհրդանշական ակցիա են արել՝ մանկական տակդիրներ թողնելով ԱԺ-ի մուտքի մոտ:

Մանրամասն՝ տեսանյութում․