|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուժգին քամին ու հեղեղումները դարձել են ֆրանսիական Կորսիկա կղզում նավահանգիստների և 4 օդանավակայանների փակման պատճառ։. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Le Figaro-ն:
Մայրցամաքի հետ կապը կտրվել է։ Կղզու ողջ տարածքում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է, միևնույն ժամանակ օդանավակայանների թռիչքուղիները ծածկվել են ջրի հաստ շերտով։ Օդանավակայաններին հարակից հյուրանոցներում կուտակվել է շուրջ 7200 ուղևոր։

Ակնկալվում է, որ այսօր օրվա երկրորդ կեսին օդանավակայանները կվերսկսեն աշխատանքը։
Հիշեցնենք, որ Կորսիկայի լեռնային շրջաններում տեղումները շարունակում են։ Այս պահի դրությամբ քամու արագությունը կազմում է 33.3- 41.6 մ/վ։ Անբարենպաստ եղանակային պայմաններ են նաև Ֆրանսիայի արևմտյան ատլանտյան ափին. այստեղ մոտ 100 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։