|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Փարիզում Սենա գետի մակարդակը, գերազանցելով 34 տարվա ռեկորդը, այլեւս չի շարունակում բարձրանալ. Ֆրանսիայի մայրաքաղաքը հաղթահարել է հեղեղումների ամենավտանգավոր շեմը:
Հիշեցնենք, որ հեղեղների պատճառով փակվել էին փարիզյան մետրոն, Լուվրի եւ Օրսեի թանգարանները, բազմաթիվ զբոսայգիներ, գերեզմանատներ, Ազգային գրադարանն ու կամուրջները:
Վիճակը աստիճանաբար կայունանում է, սակայն Փարիզում տագնապի նարնջագույն` ամենաբարձր մակարդակը դեռ պահպանվում է, տեղեկացնում է BBC-ն:
Հեղեղումների հետեւանքով 4 մարդ մահացել է, 42-ը տարբեր վնասվածքներ են ստացել:
Ֆրանսիայի մայրաքաղաքի շուրջ 17 հազար շենք հոսանքազրկվել է:
Նախնական հաշվարկներով` բնական աղետի հասցրած վնասները կազմում են 600 մլն եվրո: