Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ըստ Yerkir.am-ի՝ ԱԺ-ում, որտեղ «Կրթության ոլորտի բարեփոխումներ․ առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկում էր, երկար մնալ չէր կարող․ գործ ուներ՝ նախարարական լսումների էր շտապում, բայց հասցրեց արձանագրել. «Կրթական համակարգում ունեինք և ունենք լրջագույն խնդիրներ` սկսած բարոյահոգեբանական վիճակից, վերջացրած՝ ենթակառուցվածքներով»:
Ապաքաղաքականացված, բայց կոռուպցիան ամբողջությամբ արմատախիլ չարված կրթական համակարգ ունենք՝ նշեց ոլորտի պատասխանատուն:
Հետո գնահատեց սեփական կառավարությունը՝ ամենաազգային, որը երբևէ եղել է Հայաստանում:
Ի՞նչ ենք ուզում առհասարակ կրթությունից, հռետորական սեփական հարցին, նախարարը նույնքան հռետորական պատասխան է տվել. «Վերջնարդյունքում ունենանք վերլուծելու, քննադատելու, ազատ մտածելու ունակություններով ու հմտություններով քաղաքացի»:
Հիշեցնենք, որ արդեն մեկ ու կես ամիս ՀՅԴ ՀԵՄ-ը բողոքի ակցիաներ է իրականացնում, որի պահանջներից մեկն էլ չեղարկելն է "Բարձրագույն կրթության և գիտության մասին"՝ նշված օրինագիծը։ Փաստաթղթի համաձայն՝ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներից հանվելու են Հայոց լեզուն, Հայոց պատմությունն ու Հայ գրականությունը։ Նրանք նաև պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ վստահ են, որ նախարարը ձախողում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների քաղաքականությունը։ Դեկտեմբերի 3-ին, երբ ցուցարարները գնացել էին ԿԳՄՍ նախարարություն՝ հանդիպելու Արայիկ Հարությունյանի հետ, ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, որի հետևանքով 24 մարդ հայտնվեց Ոստիկանության տարբեր բաժանմունքներում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․