կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-20 11:05
Հասարակություն

Հայտնի է N1 Զինկոմիսարիատի շենքի փլուզումից տուժած 14 անձանց ինքնությունը. 3-ի վիճակը կայուն ծանր է

Հայտնի է N1 Զինկոմիսարիատի շենքի փլուզումից տուժած 14 անձանց ինքնությունը. 3-ի վիճակը կայուն ծանր է

Հայտնի է N1 Զինկոմիսարիատի շենքի փլուզումից տուժած 14 անձանց ինքնությունը. Yerkir.am-ին հայտնում են ԱԻՆ-ից։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել էր, որ փլուզվել է Հալաբյան փողոցի թիվ 19ա հասցեում գտնվող թիվ 1 զինկոմիսարիատի (2 հարկանի շինություն) 1-ին հարկի սենյակներից մեկի (ծառայում է որպես դահլիճ) հատակը (մոտ 30 քմ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Իրավիճակը պարզաբանելու նպատակով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը մեկնել է Արմենիա ՀԲԿ, որտեղ պարզվել է, որ հոսպիտալացվել են Էրիկ Վ.-ն (ծնված  2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Արթուր Մ.-ն (ծնված 2001 թ.), Խաչատուր Թ.-ն (ծնված 2001 թ.), Գրիգոր Թ.-ն (ծնված 2001 թ.), Միհրան Ա.-ն (ծնված 2001 թ.), Ժորա Ա.-ն (ծնված 2001 թ.), Ռաֆիկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Աշոտ Ի.-ն (ծնված 2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2000 թ.), Տիգրան Հ.-ն (ծնված 2001 թ.), Արտաշես Ն.-ն (ծնված 2001 թ.), Անահիտ Ա.-ն (ծնված 1957 թ․) և Նաիրա Մ.-ն (ծնված 1974 թ․):

Բժիշկները Նաիրա Մ.-ի, Հայկ Մ.-ի (ծնված 2001թ.) և Էրիկ Վ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հավաքակայանի փլուզված հատվածին հարակից սենյակից 3 անձի դուրս են բերել արգելափակումից:

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ՀՀ ԿԵ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ԿԵ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները։