կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-05 17:44
Հասարակություն

«Պռոշյան կոնյակի գործարան»-ի պայթյունի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

«Պռոշյան կոնյակի գործարան»-ի պայթյունի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նրանց կյանքին դեռ վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Ավելի վաղ 32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:

Նշենք, որ տուժածները արական սեռի ներկայացուցիչներ են` 33, 32, 46 եւ 24 տարեկան:

Հիշեցնենք՝ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 2 հոգի զոհվել է, 4-ը վիրավորվել:  Պարզվել է, որ զոդման աշխատանքների հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած: