|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայտնի է Հաղթանակ բնակավայրում տուժածների ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նոյեմբերի 21-ին, ժամը 13:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզման պահին 7 քաղաքացի գտնվել է պատշգամբում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ա․ Օ․-ն (ծնված 2018 թ.), Է․ Խ․-ն (ծնված 1958 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.), Գ․ Ա․-ն (ծնված 1951 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Օ․-ն (ծնված 1961 թ.) և Ժ․ Օ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ. տուժած Ա. Օ․-ն (ծնված 2018 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները, հեռացնելով փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։
Տես նաև՝ Փլվել է Հաղթանակ գյուղի հանրակացարանի պատշգամբը. 3-ամյա աղջնակ է մահացել, կան վիրավորներ: