|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտնելու ընթացակարգը ներքաղաքական պայքարի շարունակությունն է. ըստ yerkir.am-ի՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա համոզված չէ, որ Թրամփի նախագահությունը մոտենում է ավարտին, քանի որ Ներկայացուցիչների պալատում քվեարկությանը պետք է հաջորդի Սենատում քվեարկությունը, որտեղ Սպիտակ տան ղեկավարին աջակցող հանրապետականները մեծամասնություն են:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է երկրի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտնելու գործընթացի սկիզբը: