Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ հետպատերազմյան շրջանում Արցախում իրականացվող ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն ավարտական փուլում է։
Ինչպես հայտնում են ԱՀ Քաղաքաշինության Նախարարությունից, Ստեփանակերտ - Մարտակերտ մայրուղու նոր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա օգոստոսին։ Ճանկաթաղ համայնքով անցնող նշված ճանապարհահատվածով Ստեփանակերտից Մարտակերտ և հակառակ ուղղությամբ ընդհանուր ավտոճանապարհը շուրջ 20 կիլոմետրով կլինի ավելի կարճ, քան գործող Ստեփանակերտ - Դրմբոն - Մարտակերտ մայրուղով։
Երկարությունը կազմում է 27 կիլոմետր, իսկ լայնությունը ուղիղ հատվածներում 6 մետր։
Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնելիս՝ բացի հիմնական հատվածում կատարված աշխատանքներից, շուրջ 3 կմ հատվածում բացվել է նոր ծրագիծ՝ իրականացվելով լայնածավալ հողային աշխատանքներ։
Ներկայումս ավտոճանապարհի ասֆալտապատումն արդեն ավարտվել է և իրականացվում են կահավորման աշխատանքները՝ կողնակերի լրացում և հարթեցում, վտանգավոր շրջադարձների հատվածներում բետոնե արգելափակոցների տեղադրում, ճանապարհային նշանների տեղադրում, գծանշում և այլն։
Շինարարական աշխատանքները կատարում են «Քարավան» և «Վերածնունդ» ՍՊ ընկերությունները և «Ճանշին» ՓԲԸ-ն։