Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ճապոնացի գրող եւ թարգմանիչ Հարուկի Մուրակամիի մտքերից.
Ահա, թե ինչպես ենք ապրում մեր կյանքը: Անկախ նրանից, թե որքան խորը եւ ճակատագրական է մեր կորուստը, անկախ նրանից, թե որքան կարեւոր էր այն ամենը, ինչ մեզանից գողացվեց` հենց մեր ձեռքերի միջից, ու թեեւ մենք մնում ենք ամբողջովին մերկ` միայն մաշկի արտաքին շերտով, այնուամենայնիվ, շարունակում ենք ապրել մեր կյանքը` լռությամբ: Մենք ավելի ու ավելի ենք մոտենում մեզ հատկացված ժամանակի ավարտին` հրաժեշտ տալով: Մենք կրկնում ենք միեւնույն աշխատանքները ամեն օր` անհաղթահարելի դատարկություն թողնելով մեր հետեւում:
Գուցե մի հեռավոր վայրում ամեն ինչ արդեն լռությամբ կորել է: Կամ` գուցե այնտեղ կա մի լուռ տեղ, որտեղ ամեն ինչ անհետանում է, որտեղ ամեն ինչ հալչում ու ձուլվում է` մեկ ամբողջական դառնալով: Եվ մեր կյանքը ապրելով` բացահայտում ենք դեպի մեզ եկող պարուրակները, որ մի ժամանակ կորցրել էինք: Ես փակեցի աչքերս եւ փորձեցի մտաբերել այն ամենը, ինչ կորցրել էի: Նրանց ավելի մոտեցնելով, ավելի ամուր պահելով: Մշտապես իմանալով նրանց արագահոս կյանքի մասին:
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ