Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտին է մոտենում Դոհայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարը: Կայացան նախավերջին` 10-րդ մրցափուլի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչներն այս տուրում պարտություններ կրեցին:
Առաջատար Էլինա Դանիելյանը 59-րդ քայլին զիջեց Պիա Կրամլինգին: Սա Դանիելյանի երկրորդ պարտություն էր, և այժմ Էլինան միայն կես միավորով է գերազանցում մոտակա մրցակիցներին: Լիլիթ Մկրտչյանը նույնպես պարտվեց: Հնդկուհի Կոներուն թվային քանակային առավելության շնորհիվ 44-րդ քայլին հաղթանակի հասավ: Մրցաշարի առաջատարի իր դիրքը 7,5 միավորով շարունակում է պահպանել Էլինա Դանիելյանը:
Այս մրցաշարում, հայ գրոսմայստերից բաց,ի հաղթողի կոչմանը հավակնում են ևս երկու մասնակիցներ. Հումփի Կոներուն և Մարի Սեբագը, ովքեր առաջատարին զիջում են կես միավորով: Մյուս մասնակիցների արդյունքներն այսպիսին են. Պիա Կրամլինգ` 5,5, Մայա Չիբուդանիձե, Նանա Ձանգիձե` 5, Լիլիթ Մկրտչյան, Սյու Յուհուա, Բահթուհյագ Մոնգենտուլ` 4, Չժու Չեն, Անտուանետա Ստեֆանովա` 3,5: Ավարտական մրցափուլում Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոնուհի Անտուանետա Ստեֆանովայի հետ, իսկ Մկրտչյանը սպիտակներով կմրցի Մարթա Ֆիերոյի հետ: