|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության դադարեցումը Ռուսաստանի կողմից բացասական կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտարարել է ՌԴ Միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:
Նրա խոսքերով Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցում է առանձին պայմաններով:
«Երևանը հանդիսանում է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը, դա պաշտպանական միություն է: Ադրբեջանի հետ նման հարաբերություններ չկա, այդ իսկ պատճառով զենքի մատակարարման պայմաններն այլ են: Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուց հրաժարվելը կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանը դա անի այլ արտադրողներից: Ինչ վերաբերում է ռուսական մատակարարումներին, ապա Մոսկվան հետևում է ուժերի հավասարակշռմանը, որը հանդիսանում է լուրջ երաշխիք՝ ռազմական գործողությունների չվերսկսման համար», - հայտարարել է Կոսաչովը:
Հիշեցնենք, որ երեկ Երևանում Կոսաչովը հանդիպում էր ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ: