Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն ինչ սկսվեց 13 տարեկանում, երբ առաջին անգամ քույրերի հետ նստեց ու իր առաջին գորգը գործեց: Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում Կանանց ասոցիացիայի հիմնադիր Օֆելյա Իսպիրյանը գյուղական առօրյաից անդին ստեղծել է իր աշխարհը, որը միաժամանակ, թե ստեղծագործելու, թե բիզնեսով զբաղվելու հնարավորություն է ընձեռում՝ ըստ Yerkir.am-ի գրում է jnews.ge կայքը:
Դադեշ գյուղում գորգագործ Օֆելյան հարմարավետ ու տարբերվող անկյուն է ստեղծել, որտեղ յուրաքանչյուր առարկա, գործվածք, գործիք ու գորգ իր պատմությունն ունի: Պատմություն, որ գրավում է ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև տեղաբնակներին:
«Գալիս են շրջանի տարբեր գյուղերի աշակերտները: Նրանց համար, ոչ միայն հետաքրքիր է, այլև ուսուցողական նշանակություն ունի, սակայն այս փոքրիկ սենյակում անհարմարություններ չկան: Զզբոսաշրջիկները շատ քիչ են գալիս, պայման չկա, ես ինքս էլ չեմ ուզում, որ գան: Տուրիզմի կետ է, բայց այսօրվա դրությամբ մի բաժակ ջուր նորմալ չեմ կարող առաջարկել», – կիսվում է գորգագործը:
Չնայած պայմանների բացակայությանն ու մնացած դժվարություններին, տիկին Օֆելյան մտածում է գորգագործությունը Ջավախքում զարգացնելու մասին և թվարկում, թե ինչ քայլեր են անհրաժեշտ կատարել արդյունքի հասնելու համար:
«Դժվար աշխատանք է, բայց անհնարին ոչինչ չկա, մենք կարող ենք գորգագործությունը զարգացնել տարբեր բնագավառներում: Կարող ենք որպես արդյունաբերություն, ասենք գորգագործությունը հայկական զարդանախշերով հանդերձ ներկայացնել որպես արդյունաբերության ճյուղ և այդ գորգերը հանել վաճառքի: Կարող ենք զարգացնել նաև որպես ուսուցողական կենտրոն, կարող ենք զարգացնել տուրիզմի ուղղությամբ», – նշում է Օֆելյա Իսպիրյանը:
Գորգագործը հավելում է, միայնակ դժվար է մեծ գորգեր գործել, բայց այն իրականացնելու համար առաջինը կամք ու նվիրվածություն է անհրաժեշտ:
«Մի բան պակասում է, ոնց որ հոգին կա, մարմինը չկա, ես հոգին եմ, մարմինը չկա, պետք է մարմինը, որ կարողանանք Ջավախքում գորգագործությունը զարգացնել, այդ ամենն իրականացնելու համար հոգի է պետք, իսկ ով է այդ հոգին ես չգիտեմ, չեմ կարող ասել: Երբեմն ինձ ասում են՝ ինչի մեծ գորգեր չես գործում, ես ասում եմ, որ մեծը ծավալուն աշխատանք է պահանջում, դրա համար պետք է ուսուցողական արտադրամաս ունենալ, որպեսզի աստիճանաբար զարգացնել, բայց երբ մարդիկ գալիս են մեր մոտ, միայն շահ են տեսնում, ոչ մեկ չի հարցնում ինչպես անենք, որ զարգացնենք, երբեք լուրջ միջոց չեն ձեռնարկում»,- ընդգծում է տիկին Օֆելյան:
Յուրաքանչյուր աշխատանքի մեջ Օֆելյա Իսպիրյանը հոգի ու բովանդակություն է դնում, ինչն արտացոլվում է առանձին տարրերում:
Զբոսաշրջության զարգացման համար ասոցիացիան ծրագիր ունի, սակայն դեռ չեն կարող վաճառել ապրանքը, քանի որ չկան համապատասխան խանութներ ու վաճառքի կենտրոններ:
Իսկ թե ինչ գեղեցիկ է Օֆելյան երգում՝ տեսանյութում․