կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-21 20:14
Արցախ

ՏԵՍԱՆՅՈւԹ. Արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել

ՏԵՍԱՆՅՈւԹ. Արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի շարք քաղաքացիներ իրականացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնի հրաժարական: Ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկն ընդգծեց, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիների այն քիչ մասն է, որը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական ներկայացնի:

«Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել: Մենք չենք հետապնդում որևէ քաղաքական նպատակ, որևէ քաղաքական ուժ սա չի կազմակերպել: Ժողովուրդը եկել է ասելու, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա և թղթիկների վրա գրված է «Հեռացի՛ր, քանի որ դուք չեք արտահայտում արցախցու տեսակետը»»,- ասաց քաղաքացին:

Ըստ ակցիայի մասնակիցների իշխող ուժը որոշումներ է կայացնում և մարդկանց կանգնեցնում փաստի առաջ:

«Ցավոք, մեր սիրելի Արցախի տարածքները գտնվում են թուրքերի վերահսկողության տակ, քանի որ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը, Արցախի ոչ բարով կապիտուլյանտ Արայիկ Հարությունյանը պլանավորված ձևով 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն օր ստել և խաբել են Արցախի ժողովրդին վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է»,- նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: