|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է բողոքի ակցիան՝ պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Նոյեմբերի 7-ից բողոքի ակցիայի մասնակիցները նստացույց են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև: Նրանք գիշերել են այնտեղ:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հինգշաբթի օրվանից բողոքի ակցիաներ է իրականացնում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ավելի ուշ նրանք բողոքի ակցիա էին իրականացրել նաև ԿԳՄՍ նախարարության շենքում:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել առաջարկությամբ, որով նախատեսվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները հանել բարձրագույն կրթական հաստատություններում դասավանդվող պարտադիր առարկաների ցուցակից: