|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանի և Գևորգ Գորգիսյանի կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված «Քայլ արա՛, հեռացի՛ր» գրությամբ պաստառը «զվարճացրել է» ԱԺ փոխնախագահին և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին)։
Այս առնչությամբ Ալեն Սիմոնյանն իր ֆեյբուքյան էջում լուսանկար է հրապարակել պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ, որում տեսանելի է նշյալ պաստառը։
ԱԺ փոխնախագահը մակագրել է հետևյալ կերպ. «Թեժ աշունը ԱԺ դահլիճում»։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ նիստերի դահլիճ մտցնել այդ պաստառը։